Ուսումնական Ագարակը՝ որպես նախագիծ

28534992_977124182443978_1425376350_n

<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում բնագիտություն դասընթացի բաղկացուցիչ և կարևոր մասն են կազմում գործնական պարապմունքները, որոնք իրականացվում են
նախագծեր
ի տեսքով: Այս գործում անփոխարինելի ու կարևոր դեր ունի ուսումնական Ագարակը:

Ինչպես բոլորս արդեն գիտենք, կենդանիները դրական ազդեցություն են ունենում երեխաների վրա, նվազեցնում են սթրեսային վիճակը, նրանց մեջ արթնացնում են հոգատարության զգացողություն, նրանք ֆիզիկապես ավելի ակտիվ են դառնում, ավելի քիչ են ունենում   տրամադրության անկումներ, ավելի առողջ են լինում: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք   բնագիտության ընտրությամբ  գործունեության սովորողների հետ պարբերաբար սկսեցինք   այցելել ագարակ, ամեն անգամ մեզ հետ տանելով հատուկ կարիքով որևէ սովորողի: Սկզբում պարզապես ծանոթանում էինք կենդանիներիհետ, հետո կամաց-կամաց սովորեցինք  խնամել, կերակրել, սովորեցինք ձիերին թամբել և սանձել, իսկ ամենի համար պարգևատրվեցինք ձիավարությամբ, որն էլ մեծ բավականություն պատճառեց   սովորողներին: Հիմա հասել ենք այն փուլին, որ կարող ենք ունենալ արհեստավարժ   ձիավարողների սովորողներից կազմված խումբ:

Այս ամբողջ ընթացքում ես իմ անձնական դիտարկումներն էի անում՝ հասկանալու համար, թե ինչպիսի ազդեցություն են ունենում կենդանիները երեխաների վրա: Ասեմ, որ նրանցից մեծ մասըհաղթահարեց վախը մեծ կենդանիների նկատմամբ, ինչպիսիք ձիերն են, մեծացավ
հոգատարության զգացողությունը, քանի որ երեխան արդեն իրեն պարտավորված էր զգում նաևտնից բերել սննդի այն  ավելցուկը, որը պետք էր ագարակի կենդանիներին կերակրելու համար,
սովորողներն ավելի վստահ դարձան իրենց ուժերի վրա և իհարկե սիրեցին այն կենդանուն կամ
կենդանիներին, որոնց խնամել ու կերակրել են: Իսկ սիրելու և սիրվելու արվեստը բոլորն էլ պետք է իմանան ու սովորեն:  

 

Էկոլոգիական կրթությունը դպրոց-պարտեզներում

Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Էկոլոգիական սխալներ չանելու համար մեր ժամանականերում ապրող մարդը պետք է ունենա տարրական էկոլոգիական գիտելիքներ և նոր էկոլոգիական մտածողություն:
Դասի կազմակերպման հիմնական ձևը  գործնական պարապմունքներն են, ուսումնական ճամփորդությունները արգելավայրեր և արգելոցներ, յուրաքանչյուր գարուն և աշուն կազմակերպվող ծառատունկը, ծառերի և ծաղիկների  խնամքը, ամենօրյա բակային աշխատանքները:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը լինելով հեղինակային մանկավարժական ծրագրերի կրող, էկոլոգիական կրթությունը սկսում է հենց նախադպրոցական տարիքից: Էկոկրթություն իրականացնելու համար շատ կարևոր է ունենալ համապատասխան միջավայր:

Կրթահամալիրում իրականացվում են տարբեր էկոլոգիական նախագծեր, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը, որոնք դեռ ընթացքի մեջ են.

  • տարածքի պատերի կանաչապատում, որի արդյունքում տնկվել են վայրի խաղողի բազմաթիվ շիվեր: Այս նախագծի գաղափարն առաջացավ՝ ելնելով հետևյալ անհրաժեշտությունից: Հարավային դպրոցը շրջապատված է բարձր պատերով, որոնք ոչ մի ձևավորում չունեն: Ուստի որոշեցինք տնկել վայրի խաղող, քանի որ այն դիմացկուն է և արագ տարածվող:Սկսեցինք դպրոցի հարավային պատից. տնկեցինք մոտ հարյուր շիվ, որոնք տարբեր տեղերից էինք բերել: Այս անգամ շիվերը որոշեցինք տնկել ոչ թե առանձին փոսերի մեջ, ինչպես ծառերն են տնկում, այլ մարգերով՝ ինչպես սածիլներն են տնկում,որպեսզի ջրելն ավելի հարմար լինի: Սովորողները պարբերաբար հերթափոխով ջրեցին, խնամեցին շիվերը և արդյունքում տնկած շիվերի մոտ քառասուն տոկոսը կանաչեցին: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, պարզվում է, որ մեր տնկած շիվերը անընդհատ գտնվում են վտանգի տակ, քանի որ գտնվում են ավազե բակին մոտ և ամեն գնդակի հարվածից կամ անուշադիր քայլերից կարող են վնասվել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ տարածքը լինի մեր անընդհատ հսկողության տակ այնքան ժամանակ, որքան կարիքը կլինի, քանի որ յուրաքանչյուր կանաչած ծիլ մեծ բերկրանք էր պատճառում մեզ:
  • ջերմոցում ստացված ծաղիկների սածիլների տեղափոխում բակային տարածքներ: Մինչ այս նախագիծը իրականացնելը մենք արդեն երկու այլ նախգիծ էինք իրականացրել՝ Սերմնահավաք և Սերմնացան: Սերմնահավաքի ժամանակ հավաքել էինք տարբեր բակային ծաղիկների սերմեր, իսկ գարնան սկզբին մեր դպրոցի ջերմոցում ցանել էինք և ստացել սածիլներ: Հետո այդ սածիլները տեղափոխեցինք բակ:Սովորողների համար ընթացքը հետաքրքիր էր, քանի որ իրենք անմիջական մասնակցություն էին ունեցել ողջ ընթացքին:
  • <<Օրը Աբովյանի հետ>>նախագծի շրջանակներում Թաիրովի միջով անցնող Զանգվի ջրանցքի մի հատվածի մաքրման աշխատանքներ իրականացվեցին տարբեր խմբերի կողմից: Մենք նույնպես սիրով մասնակցեցինք. Երկու անգամ տարբեր խմբերով գործիքներով և տեխնիկայով զինված գնացինք Թաիրով: Մաքրեցինք, մեր օրինակով ցույց տվեցինք մարդկանց ինչպես պետք է պահել ու պահպանել Զանգվի իրենց բաժին հասած մասը: Իհարկե մեծ դժվարությամբ, բայց կարողացանք այդ աշխատանքների մեջ ներգրավել բնակիչներին և մի խումբ դպրոցականների:

Իրականում էկոլոգիական աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք կլինեն այնքան ժամանակ քանի կա Երկիր մոլորակը, պարզապես պետք է էկոլոգիական սխալներ չանել, իսկ սխալներ չանելու համար մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:

Շրջակա աշխարհն ու ճամփորդությունները

Պրեզենտացիա

 

%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80

Շրջակա աշխարհն ու ճամփորդությունները

14695388_1224403394299210_3587600991609119132_n
Շրջակա աշխարհը և ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները սերտ կապ ունեն միմյանց հետ և կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում: ճամփորդությունների շնորհիվ սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպ Այդումը դառնում է ավելի հետաքրքիր, պատկերավոր, շոշափելի, տալիս է նոր գիտելիքներ իրենց հայրենիքի, բնության, հայկական ավանդույթների, պատմության, շրջակա աշխարհի մասին: Հենց դա է պատճառը, որ ուսումնական ճամփորդությունները պարտադիր են բոլոր սովորողների համար: Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա՝ ճամբարների տեսքով, որոնք իրականացնելուց առաջ կազմվում է նախագիծը, որտեղ մանրամասն ներկայացված պետք է լինեն մասնակիցները, վայրը, նպատակը, արդյունքը՝ հաշվետու ֆիլմեր, պատումներ, նկարաշարեր և առաջարկություններ` հաջորդ ճամբարային նախագիծը կազմելու համար: 
 Շրջակա աշխարհի ուսումնասիրման համար շատ կարևոր է կրթահամալիրում նորամուծություն-տրիաթլոնը: Հեծանվային փոքր արշավներով սովորողների հետ շրջագայում ենք ինչպես կրթահամալիրի մասնաճյուղերով, այնպես էլ թաղամասում, շրջակա աշխարհի ուսումնասիրումը դարձնելով ավելի կենդանի և շոշափելի:
Բացի առարկայական դասավանդումից ես ղեկավարում եմ նաև 4-րդ դասարանի սովորողների երկարացված օրը, որը հնարավորություն է տալիս շրջակա միջավայրին վերաբերող հետաքրիքր նախագծեր իրականացնել նաև օրվա երկրորդ կեսին.
Ինչպես վերը նշեցի, կրթահամալիրում կազմակերպվում են ինչպես մեկօրյա, այնպես էլ բազմօրյա ճամփորդություններ: Մեկօրյա ճամփորդությունների ժամանակ խումբն առավոտյան դուրս է գալիս և երեկոյան հետ վերադառնում: Սնունդը լինում է բրդուճների տեսքով, առանց գազավորված ըմպելիքների, առանց չիփսերի և   այլ վնասակար սննդի, թեթև ուսապարկ և քայլելու անսպառ տրամադրություն: Մեկօրյա ճամփորդությունները պետք է լինեն դեպի այն վայրերը, որոնց հեռավորույթունը Երևանի նկատմամբ չի գերազանցում 50 կիլոմետրը: 50 կիլոմետրից հեռու վայրերը մեկնելու համար պետք է անպայման ունենալ գիշերակացի հնարավորություն, որպեսզի ճամփորդության համար նախատեսված ողջ ժամանակը չտրամադրվի ճանապարհին, այլ ժամանկ մնա զբոսնելու, հետազոտելու, նոր բաներ ճանաչելու համար: Բազմօրյայի ժամանակ կազմվում է  հատուկ  սննդակարգ,  հաշվի է առնվում  սննդի  անվտանգությունը, թարմությունը և որպես ճամբարային նախագիծ բացառապես կազմվում է սովորղների առաջարկությամբ և քննարկմանբ:
Ճամփորդությունները, շրջակա միջավայրի նկատմամբ  խնամքը սովորողների մոտ սերմանում են այնպիսի հատկանիշներ ինչպիսիք են.
  • Բնապահպանությունը
  • Հայրենասիրությունը
  • Ընկերասիրությունը
  • Դժվարություններ հաղթահարելու կամք, կարողություն
Որքան մարդը շատ է շփվում բնության հետ, այնքան նրա մոտ մեծանում է սերը դեպի բնությունը, դեպի հայրենիքը, դեպի ընկերը: Սերը մեծանում է նաև ճանաչելու, ուսումնասիրելու, տեսնելու, շոշոփելու շնորհիվ, իսկ եթե մի բան սկսում ես սիրել, ցանկություն ես ունենում այն պահել, փայփայել, խնամել և դա անում ես առանց պարտադրանքի, իսկ դա հենց այն է, ինչին մենք ուզում ենք հասնել՝ անել ինչ-որ բան առանց պարտադրանքի:
Ճամփորդությունների շնորհիվ սովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող կապն ավելի է  մեծանում, ամրապնդվում, երեխաները սկսում են իրար ավելի լավ ճանաչել, հոգատար են դառնում միմյանց նկատմամբ, ավելի հյուրասեր են փորձում դառնալ, անգամ եթե դա իրենց համար այնքան էլ հաճելի չէ: Դասավանդողներն էլ իրենց հերթին ավելի լավ ճանաչում են սովորողներին, և որոշ դեպքերում դիտարկումների արդյունքում զարմանալիորեն ի հայտ են գալիս այնպիսի հատկանիշներ (թե՛ դրական, թե՛ բացասական), որոնք դպրոցի շրջանակներում չեն արտահայտվում: Այստեղ տեղին է հիշել հայտնի ասացվածքը-Մարդուն ճանաչելու համար պետք է հետը ճանապարհ գնաս: