Արատեսյան ստուգատեսներ

Ճամփորդության վայր՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնում՝ հունվարի 17, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղից,  ժամը՝ 09:30
Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, հունվարի 19, մինչև ժամը՝ 16:00
Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի ճամբարականներ Читать далее

Մարզական ստուգատեսին ընդառաջ դեպի սահադաշտ

Վայր՝ Իրինա Ռոդնինայի  գեղասահքի դպրոց
Օր՝ Հունվարի 14
Ժամ՝ 09:30-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր Читать далее

Համեղ ճամբարային օր

Էլ ինչ ճամբար առանց համեղ ուտեստների, բայց ամեն ինչ ավելի համեղ է լինում, երբ ինքդ ես աճեցնում, ջանք ես գործադրում, սպասում ես, թե երբ ցանածդ սերմից արդյունքը կտեսնես ու կվայելես։ Այսօր մեզ մոտ հենց այդ սպասված օրն էր. սպանախով ռուլետ։

Ձմեռային ճամբար.հունվարի 8-ից

20191115_115434Ճամբարային գործունեության ուղղությունները.

Սովորող-սովորեցնող» նախագիծ— համագործակցում Միջին դպրոցի սովորողների հետ Читать далее

Աստղացուցարանում

Հայրենագետ-բնագետների ջոկատն այս օրը սկսեց մարզական խաղերով, այնուհետ Աննա Երիցյանի և մյուս երաժիշտ դասավանդողների հետ մակրտության շարականներ սովորեցինք, իսկ վերջում աստղացուցարանում ընկեր Էմանուելի օգնությամբ թռանք տիեզերք և անփորձանք ետ վերադարձանք:

Անակնկալ ճամբարային օր

Այսօրվա օրն անակնկալ էր, բոլորիս համար շատ սպասված ձյունը ծածկեր էր շուրջբոլորը, անհամբեր էինք. տանից շուտ դուրս գանք, քայլենք ճերմակ ձյան վրայով, հասնենք դպրոց ու խաղանք ամենասիրված ձնագնդին և իհարկե ինչ ձյուն առանց ձնեմարդի: Այս ամենի մեջ չմոռացանք Ագարակի մեր բնակիչներին այցելել, կերակրել, խնամել:

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի արգելոցում

f-1

Վայր՝ Ջրվեժի արգելոց
Օր՝ Հունվարի 15
Ժամ՝ 09:30-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում

Սպորտաձևեր՝ դահուկավազք, սահնակներով սահք
Անհրաժեշտ գույք՝ դահուկ, սահնակ
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի բնագետ-հայրենագետների ջոկատ, թարգմանիչների ջոկատ
Ջոկատավարներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան, Դիանա Ղազարյան, Լիանա Ասատրյան
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

4-րդ դասարան

5-րդ դասարան

 

Խնամում ենք գրադարանի ծաղիկները

Հայրենագետ-բնագետների ջոկատն այսօր օրը սկսեց Մայր դպրոցից: Սկզբում մարզեցինք մեր մարմինը, այնուհետ Աննա Երիցյանի հետ երգի ու պարի ուսուցմանը մասնակից եղանք, բայց այդ ընթացքում մի շատ կարևոր բան չվրիպեց մեր աչքից՝ գրադարանի ծաղիկները խնամքի կարիք ունեին, իսկ մենք, որպես իսկական հայրենագետ-բնագետներ մեզ վրա վերցրեցինք այդ պարտականությունը և խնամքի մի մասն իրականացրեցինք: Աշխատանքները դեռ կշարունակվեն: Եվ վերջում տիկին Նոնան խրախուսական նվերներ հանձնեց սովորողներին: