ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է: Читать далее

Ինչպես ցանել մանր սերմերը

Սարալանջի համար ցանեցինք տարբեր ծաղիկների սերմեր, որոնց մի մասը մեր գերմանացի բարեկամն էր նվիրել. նաև սովորեցինք, թե ինչպես պետք է ցանել մանր սերմերը;

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

 

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը: Читать далее

Կերակրում ենք կենդանիներին

Արևմտյան դպրոցի մի խումբ սովորողներ Ագարակում սովորում էին, ինչպես կերակրել կենդանիներին, իսկ դասընթացն անցկացրեց ընկեր Կարոն:

Բույսերի և կենդանիների խնամք.16.11.17

Սովորողների մի խմբի հետ խնամելու ենք ծովախոզուկներին՝ կերակրելու ենք, մաքրելու ենք տարածքը, փոխելու ենք ջուրը, հետո ձկներին ենք կերակրելու: Կրիայի ակվարիումի ջուրը ըստ անհրաժեշտության պետք է փոխվի կամ ավելացվի, անպայման հետևելով ջրի ջերմաստիճանին:

Կենդանիներին խնամելուց հետո դատարկ թաղարները կհամալրվեր նոր բույսերի սածիլներով: Թաղարների մեջ հող լցնելուց հետո փոքրիկ անցք պետք է բացել, սածիլը դնել հողի մեջ և ջրել:

Հայաստանի դեղաբույսերը նախագիծ. ուսումնական արձակուրդ

19399634_1535569436515936_4229981999364834164_n

Սիրելի սովորողներ, ելնելով այն հանգամանքից,որ ձեզանից յուրաքանչյուրն ամառվա ընթացքում լինում է Հայաստանի մարզերից որևիցէ մեկում, առաջարկում են ուսումնասիրել այդ տարածքի դեղաբույսերը: Տեղաբնիկներից հարցնել դրանց նշանակության մասին, ինչ դեղատոմսեր են պատրաստում և ինչպես: Հավաքեք այդ բույսից, չորացրեք, նկարեք և ստացեք ֆոտոշարք: Կարող եք նաև հարցազրույցներ վերցնել այն մարդկանցից ովքեր իրենց փորձով գիտեն այդ բույսի օգտակարության մասին: Մի փոքրիկ պատումով կներկայացնեք նաև այն մարզը որտեղ դուք եղել եք: Նշեմ նաև, որ այս աշխատանքները կարող են իրականացնել նաև այն սովորողները, ովքեր իրենց հանգիստը որոշել են անցկացնել Հայաստանից դուրս, այդ դեպքում տվյալ երկրին բնորոշ դեղաբույսեր կարող եք ընտրել: Արդյունքները տեղադրեք բլոգներում, իսկ ամփոփումը կանենք սեպտեմբեր ամսին: Ձեզ բարի ուսումնական հանգիստ:

Ծաղկա-սերմնացան

Հերթական անգամ բույսերի խնամքի մի խումբ սովորողներ այցելեցինք տ. Շողիկի ջերմոց-լաբորատորիա. հիացանք ծաղիկներով, ծանոթացանք նոր բույսերին, թաղարները պատրաստեցինք սերմեր ցանելու համար: Տ. Շողիկի խորհուրդով ցանեցինք հնդկական նուռ, բայց մեզ հետ բերեցինք բակային ծաղիկների սերմեր, որոնց սածիլները կստանանք Արևելյան դպրոցում:

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

Տեխնոլոգիայի՝ բույսերի խնամքին մասնակցող սովորողների մի խումբ այցելեցինք տ.Շողիկի ջերմոց-լաբորատորիա, որտեղ փոքրերի հետ մասնակցեցինք<< Թաղարներ անիվների վրա>>նախագծին, տեսանք շատ հետաքրքիր բույսեր, սուրճի ծառ, հնդկական նուռ և այլն: Մնացածը՝ նկարաշարով.

նախագծին, տեսանք շատ հետաքրքիր բույսեր, սուրճի ծառ, հնդկական նուռ և այլն: Մնացածը՝ նկարաշարով.