Рубрика: Ամառային ճամբար, Անթափոն կենցաղ

Անթափոն կենցաղը Վաղաշենում

Վաղաշենի ճամբարում պլաստիկի ու թղթի հարցը պարզ էր, պլաստիկը հավաքում էինք առանձին տարայի մեջ, հետո մեզ հետ բերում Երևան, լցնսւմ համապատասխան տարայի մեջ, թուղթը խարույկի այրման համար էին օգտագործում, իսկ սնունդը սկզբում հավաքեցինք, հետո մեծ փոս փորեցինք ու լցրեցինք մեջը, վերջին օրը փոսը ծածկեցինք հողով։

Рубрика: Ամառային ճամբար

Ուսումնական ամառ. Հայաստանի դեղաբույսերը

Մասնակիցներ՝ ընտանեկան դպրոցն իր կազմով

Ժամանակահատվածը՝ երկու ամիս

Նպատակը՝ ճանաչել ՀՀ-ում հանդիպող դեղաբույսերը, իմանալ դրանց նշանակությունը և կիրառումը, ճանաչել մեզ արդեն հայտնի ծրագրերով, օր. Picture this ծրագիրը։

Ընթացքը՝ Սիրելի սովորողներ, ընտանեկան դպրոցի մասնակիցներ, քանի որ ամառվա ընթացքում տարբեր մարզեր եք գնում հանգստանալու, տատիկ-պապիկի տուն, առաջարկում եմ հանգիստը դարձնել ուսումնական։ Ձեր տան մեծերից հարցուփորձ արեք այդ տարածքի դեղաբույսերի մասին, դրանց նշանակության ու կիրառելիության մասին, միասին հավաքեք, չորացրեք, պատմեք դեղաբույսի մասին, ինչպես հավաքել, ինչպես չորացնել և այդ ընթացքը նկարահանեք մյուսների համար՝ որպես տեղեկատվական նյութ։ Անպայման կնշեք ձեր գտնվելու վայրը։

Արդյունքը՝ Հայաստանում հանդիպող դեղաբույսերի մասին տեղեկություններ, արտաքինից դրանց ճանաչումը։

Рубрика: Նախագծեր, Ամառային ճամբար

Ճանաչենք մեզ շրջապատող թփերն ու ծառերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ

Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։

Ժամկետ՝ երկու շաբաթ

Վայրը՝ Արևմտյան և Հարավային դպրոցներ

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, իմանալ  ծառի, թփի անունը

Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։

Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո ցուցանակներ պատրաստել` համագործակցելով տեխնոլոգիայի դասավանդողի հետ։

Արդյունքը մենք գտանք երկու ծրագիր, փորձարկումներից պարզ դարձավ, որ ամենաճիշտը ճանաչում է Picture This ծրագիրը։ Ճանաչողական ընթացքը` ֆոտոշարով.

Рубрика: Նախագծեր, Ամառային ճամբար, Առցանց բնագիտություն, Ընտանեկան դպրոց, Ընտրությամբ գործունեություն

Ընտանեկան դպրոց.Արտադրական ուսուցում

Մասնակիցներ՝ առցանց ճամբարականներ

Ժամկետը՝ մայիսի 25-հունիսի 30

Նպատակը՝ արտադրական ուսուցման շնորհիվ սովորում ենք մի տեսակի մթերքից ստանալ  այլ մթերքներ։ Օրինակ՝ կաթից՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, ալյուրից՝ հաց, մրգերից կամ հատապտուղներից՝ մուրաբա, կոմպոտ, չիր և այլն։

Օգնող տեսանյութ մեր ընտանեկան դպրոցից.

 

Читать далее «Ընտանեկան դպրոց.Արտադրական ուսուցում»

Рубрика: Ամառային ճամբար

Ուսումնական չորրորդ շրջան. ճամբարային գործունեություն

20191115_115434Մասնակիցներ— 4-5 րդ դասարանցիներ

Նպատակը— ուսումնական ճամբարի կազմակերպում

Օրը բաղկացած է  հետևյալ բաղադրիչներից՝ Читать далее «Ուսումնական չորրորդ շրջան. ճամբարային գործունեություն»