Рубрика: Նախագծեր

Սերմնահավաք-սերմնացան

20161003_142706

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար

Ժամկետը՝ շուրջ տարի

Նախագիծը կազմված է երկու փուլից՝ սերմնահավաք և սերմնացան:

Սերմնահավաք փուլ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Նպատակը.

  1. Հավաքել դպրոցի և հարակից այգիների ծաղիկների սերմերը
  2. Ճամփորդությունների, արշավախմբերի, արտագնա ճամբարների ժամանակ հավաքել  տարբեր բույսերի սերմեր, պտուղներ
  3. Մասնագետի օգնությամբ ճշտել բույսի անունը
  4. Սերմերի մշակում, պահպանում, պտղամսից չրի պատրաստում
  5. Համացանցից դուրս բերել տեղեկություններ այդ բույսի մասին և կատարել թարգմանություններ
  6. Ճիշտ մաքրել և առանձնացնել սերմերը պարկուճներից, կատարել հաշվարկներ. մեկ բույսից ստացած սերմերի քանակը
    բ. մեկ պարկուճից ստացած սերմերի քանակը
    գ. առողջ և չձևավորված բույսերի հարաբերական հաշվարկ

Սերմացան. փետրվար-ապրիլ

  • Առանձնացնել սերմերը
  • Փոքրիկ ջերմոցների ստեղծում լաբորատոր պայմաններում
  • սերմնացան բակային պայմաններում — ապրիլ ամիս՝ երբ հողի ջերմաստիճանը հասնում է +15 C-ի:

Արդյունքում

  • Կունենանք մեծ քանակությամբ սեփական սերմեր
  • Սովորողները կճանաչեն շրջակա միջավայրի բույսերը, կկարողանան բույսերի սերմերը ճիշտ առանձնացնել և պահպանել
  • Սովորողները սովորում են  բուսերի խնամք սկսած ամենասկզբից՝ սերմից, ինչպես ցանել, որ բույսը (ծաղիկը) ինչ խորությամբ պետք է ցանել, ինչքան ժամանակում կծլի, ջերմաստիճանը և լույսը ինչ նշանակություն ունի բույսի աճի համար, ինչպես պետք է  ջրել, ինչ հաճախականությամբ, ինչպես են տեղափոխում սածիլը և այլն:
  • սերմի կառուցվածքի տիրապետում
  • սովորողների անհատական հետազոտության արձանագրում սեփական բլոգում՝ պատում-ֆոտոշար, տեսանյութ, ռադիոլուր

Նախագծի շրջանակում համագործակցում՝

  • Այցելություն ջերմոց-լաբորատորիա
  • Պարբերական այցեր կրթահամալիրի Ագարակ

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий