Рубрика: Ճամբար, Նախագծեր

Ճանաչում ենք բույսերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ

Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։

Ժամկետ՝ երկու շաբաթ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, ճանաչել շրջապատի բույսերը, իմանալ  ծառի, թփի անունը, կազմել Արևմտյան դպրոցի այգու ծառերի և թփերի մասին տեղեկանք։

Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։

Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո կատարում ենք գրանցումներ, թե այգու որ մասում ինչ ծառի կամ թփի տեսակ կա, որն է ենթակա կտրվելու, ինչ ծառի կարիք կունենանք աշնանը, իսկ սենյակային բույսերի համար փոքրիկ անվանական ցուցանակներ կլինեն։

Рубрика: Ճամբար

Բնագետների աշխատանքը գարնանային ճամբարի ընթացքում

Բնագետների մասնախմբի գարնանային ճամբարն իրականացրեցինք ըստ օրակարգի։

Առաջին հանդիպումը ֆիզիկայի լաբորատորիայում էր, որտեղ քննարկեցինք փորձարարական կարողությունները, դրանց նշանակությունն ու անհրաժեշտությունը։ Երկրորդ օրն ըստ օրակարգի անցկացրեցինք սարքաշինության լաբորատորիայում, որտեղ ծանոթացանք տարբեր գործիքների հետ, փորձեցինք կիրառել և սկիզբ դրեցինք նոր լաբորատոր սարքի ստեղծմանը։ Երրորդ օրն հանդիպեցինք քիմիայի լաբորատորիայում, որտեղ մեզ էր սպասում փոքրիկ քիմիկոս Ալեք Մանվելյանը, ով մի քանի հետաքրքիր փորձեր ներկայացրեց։ Չորրորդ օրն հանդիպեցինք ինժիներատեխնիկական լաբորատորիայում, որտեղ ծանոթացանք էլեկտրական չափիչ սարքերին և փորձեցինք դրանք կիրառել։ Հիգերրորդ օրն աշխատանքներն առցանց էին։

Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամբար, Ոսումնական նախագծային ճամբար 2024

Ճամբարային 5֊րդ օրը

Ճամբարային օրերը մեկը մյուսին նման չեն։ Այս օրն էլ բացառություն չէր։ Առավոտյան մեր ջոկատի անդամները Սոնա Փափազյանի հետ սովորեցին հոլ խաղալու գաղտնիքները։ Մի քանիսի մոտ ստացվեց, մյուսները դեռ աշխատում են այդ ուղղությամբ։

Խաղացինք տարբեր ինտելեկտուալ և կառուցողական խաղեր։ Իսկ օրվա ամենատարբերվողը` լոգոպեդ Աննա Օհանյանի հետ հանդիպումն էր։ Նա մեզ ծանոթացրեց խուլ֊համրերի լեզվի հետ, ցույց տվեց, թե ինչպես մատներով ներկայացնել հայկական այբուբենը։ Մենք էլ վերձում փորձեցինք մեր անունները մատներով ցույց տալ։ Իսկ թե ինչ ստացվեց, դիտեք տեսանյութում.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամբար, Ոսումնական նախագծային ճամբար 2024, Պարտիզապուրակային գործ

Այսօր էլ այսպես

էլ ինչ ճամբար առանց բակային աշխատանքների։ Աշնանային խորը էտից հետո ճյուղեր են հավաքվել. դրանցից խոշորները հավաքվում դառնում են խրձեր, իսկ ավելի մանրները հավաքում ենք փոցխով` առանձնացնելով տերևներից։ Աշխատանքի ընթացքին հետևեք ֆիլմում.

Рубрика: Ճամբար, Նախագծեր, Ոսումնական նախագծային ճամբար 2024

Փորձարարական բնագիտություն. մաս 1

Երկրորդ ուսումնական շրջանում, ճամբարային գործունեության ընթացքում, առաջին ջոկատը մասնակցում է Փորձարարական բնագիտություն նախագծին։ Ճամբարականներն արդեն սկսել են իրենց աշխատանքները։ Ավելին`տեսանյութում։

Рубрика: Հաշվետվություն, Ճամբար

Հունիսյան ճամբարի ամփոփում

Ուսումնական չորրորդ շրջանը ճամբարային էր, հագեցած խաղերով, նախագծերով, համագործակցությամբ, լողով, ճամփորդությամբ։

Առաջին շաբաթն առաջին ջոկատում

Ճամբարի երկրորդ շաբաթի ամփոփում

Ծառերը ճանաչեցինք ու հաշվեցինք

Рубрика: Ճամբար, Նախագծեր

Ծառերը ճանաչեցինք ու հաշվեցինք

Ճանաչենք մեզ շրջապատող թփերն ու ծառերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նախագծի շրջանակներում իրականացված արդյունքները` տեսաֆիլմում.

Рубрика: Ճամբար

Առաջին շաբաթն առաջին ջոկատում

Սկսվեց սեբաստացիների սիրելի շրջանը ճամբարը։ Շաբաթը սկսեցինք քոլեջի հետ համագործակցությամբ. սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակներում քոլեջի ուսանողները 4֊5֊րդ դասարանի ճամբարականներին փոխանցեցին իրենց գիտելիքները արագիլների մասին։ Ավելի մանրամասն` տեսաֆիլմում։

Ֆիլմը` Աննա Վարոսյանի

Շաբաթվա ընթացքում խաղացինք տարբեր հետաքրքիր ուսումնական խաղեր, բակային խաղեր, իրականացրեցինք տարբեր նախագծեր։

Читать далее «Առաջին շաբաթն առաջին ջոկատում»