Рубрика: Ճամբար, Նախագծեր

Ճանաչում ենք բույսերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ

Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։

Ժամկետ՝ երկու շաբաթ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, ճանաչել շրջապատի բույսերը, իմանալ  ծառի, թփի անունը, կազմել Արևմտյան դպրոցի այգու ծառերի և թփերի մասին տեղեկանք։

Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։

Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո կատարում ենք գրանցումներ, թե այգու որ մասում ինչ ծառի կամ թփի տեսակ կա, որն է ենթակա կտրվելու, ինչ ծառի կարիք կունենանք աշնանը, իսկ սենյակային բույսերի համար փոքրիկ անվանական ցուցանակներ կլինեն։

Рубрика: Նախագծեր

Ճանաչում, հավաքում ենք ուտելի կանաչիներ

Մասնակիցներ՝ սեբաստացի ճամփորդներ

Ժամանակահատվածը` մայիսի 9֊11

Նպատակը՝ ճանաչել ուտելի և օգտակար կանաչիները, կիրառել առօրյայում, քանի որ գարնան այս շրջանում վիտամինների մեծ աղբյուր են հանդիսանում հենց կանաչիները

Ընթացքը՝ ճամփորդության ընթացքում շրջապատող տարածքից Արուճից ու Հարթագյուղից, հավաքել ուտելի կանաչիներ` եղինջ, ավելուկ, որը դպրոցում կօգտագործեն տեխնոլոգիայի խոհարարական խմբի սովորողները։

Արդունքը՝ կանաչիների մասին գիտելիքների փոխանցում, ճանաչում, դրանց նշանակության մասին մարդու օրգանիզմի համար տվյալների ուսումնասիրում։

Рубрика: Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ճամփորդություն֊Զատկի ծեսով Ազատան

Ճամփորդություն֊Արտագնա պարապմունք բուսաբանական այգում

Պարտիզապուրակային նախագծեր

Ծաղկատունկ ներքին բակում

Հումուսի ստացման այլ տարբերակ

Երկրի օրը Արևմտյան դպրոցում

Նախագիծ֊Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին ապրիլին առաջադրվող փորձեր

Կազմել եմ ապրիլ ամսվա բնագիտության ֆլեշմոբի երկրորդ մակարդակի առաջադրանքները։

Ստուգել եմ բնագիտության ֆլեշմոբի 38 աշխատանք

Рубрика: Նախագծեր

Երկրի օրը Արևմտյան դպրոցում

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում Է Երկրի միջազգային օրը: Մենք էլ անմասն չմնացինք և տարբեր երկրագործական աշխատանքներ իրականացրեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։ Կարծում եմ Երկրի օրը պետք է լինի ամեն օր և յուրաքանչյուրս մեր պարտքը պետք է համարենք մաքուր, խնամված պահել Երկիր մոլորակը։

Рубрика: Նախագծեր

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Рубрика: Նախագծեր

Հումուսի ստացման այլ տարբերակ

Աշնանը հավաքված տերևների կույտին նայելիս, ամեն անգամ մտածում էի, չկա արդյոք հումուսն ավելի արագ ստանալու տարբերակ։ Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո կարծես թե գտանք մի տարբերակ, որը շատ հարմար էր սովորողների հետ իրականացնելու համար։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք փորձում ենք աշնանն ունենալ հումուս։

Рубрика: Հավաքից-հավաք

Մայիսյան 19֊րդ հավաք. նախագծեր

Իրականացվող նախագծեր`

Պարտիզապուրակային գործունեություն

Ծաղկատունկ

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Համագործակցային նախագծեր`

Զառա Սեդրակյան և 5 տարեկաններ

Քնարիկ Հակոբյան և ընկերներ

Անի Գրիգորյան և ընկերներ

Ծաղկատունկ

Էկոտուրը` էկոհացերով

Սիլվա Խաչատրյան և ընկերներ

Տարվա ամփոփիչ շրջայց

Ամփոփիչ շրջայց Արևմտյան դպրոց-պարտեզում

Рубрика: Ծրագրեր

Բնագիտություն առարկայի 2023-24թթ. ուս.պլանի կատարողականը

Արևմտյան դպրոցում դասավանդում եմ բնագիտություն

Ուսումնական պլան. 4-5րդ դասարաններ

ՀՀ կանրակրթության չափորոշիչ

Մեջբերում

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

Читать далее «Բնագիտություն առարկայի 2023-24թթ. ուս.պլանի կատարողականը»
Рубрика: Նախագծեր

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին ապրիլին առաջադրվող փորձեր

Փորձ 1

Անհրաժեշտ իրեր` ափսե, բարձր յուղայնությամբ կաթ, սննդային գունանյութեր, ամանի հեղուկ, ականջի փայտիկ

Ընթացքը` կաթը լցնում ենք ափսեի մեջ, կաթեցնում ենք գունանյութերը, ականջի փայտիկը թաթախում եքք ամանի հեղուկի մեջ ու իջեցնում կաթի վրայի գունանյութի վրա։ Ի՞նչ եք տեսնում։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — մանրադրամներ, կաթուցիչ, ջուր։
Ընթացքը — կաթուցիչի միջոցով մանրադրամներ վրա կաթեցնում ենք ջուր։ Հաշվում, թե տարբեր մանրադրամներ վրա քանի կաթիլ ջուր է տեղավորվում։ Անում ենք եզրակացություն։

Փորձ 3

Անհաժեշտ նյութեր՝ աղ, սև պղպեղ, փուչիկ: Ընթացքը` Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին, մեր մազերին: Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք:

Փորձ 4

Անհրաժեշտ պարագաներ-
ականջի բամբակե փայտիկ, ամանի հեղուկ, ջուր
Փորձի ընթացքը- ականջի փայտիկի մի կողմը թրջել ջրով, թաթախեք ամանի հեղուկի մեջ և մյուս կողմից փորձեք հնարավորինս ուժեղ փչել։ Արդյունքը նկարագրեք ինքներդ, թե ինչ տեղի ունեցավ։