Рубрика: Ճամբար, Նախագծեր

Ճանաչում ենք բույսերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ

Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։

Ժամկետ՝ երկու շաբաթ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, ճանաչել շրջապատի բույսերը, իմանալ  ծառի, թփի անունը, կազմել Արևմտյան դպրոցի այգու ծառերի և թփերի մասին տեղեկանք։

Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։

Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո կատարում ենք գրանցումներ, թե այգու որ մասում ինչ ծառի կամ թփի տեսակ կա, որն է ենթակա կտրվելու, ինչ ծառի կարիք կունենանք աշնանը, իսկ սենյակային բույսերի համար փոքրիկ անվանական ցուցանակներ կլինեն։

Рубрика: Նախագծեր

Ճանաչում, հավաքում ենք ուտելի կանաչիներ

Մասնակիցներ՝ սեբաստացի ճամփորդներ

Ժամանակահատվածը` մայիսի 9֊11

Նպատակը՝ ճանաչել ուտելի և օգտակար կանաչիները, կիրառել առօրյայում, քանի որ գարնան այս շրջանում վիտամինների մեծ աղբյուր են հանդիսանում հենց կանաչիները

Ընթացքը՝ ճամփորդության ընթացքում շրջապատող տարածքից Արուճից ու Հարթագյուղից, հավաքել ուտելի կանաչիներ` եղինջ, ավելուկ, որը դպրոցում կօգտագործեն տեխնոլոգիայի խոհարարական խմբի սովորողները։

Արդունքը՝ կանաչիների մասին գիտելիքների փոխանցում, ճանաչում, դրանց նշանակության մասին մարդու օրգանիզմի համար տվյալների ուսումնասիրում։

Рубрика: Նախագծեր

Երկրի օրը Արևմտյան դպրոցում

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում Է Երկրի միջազգային օրը: Մենք էլ անմասն չմնացինք և տարբեր երկրագործական աշխատանքներ իրականացրեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։ Կարծում եմ Երկրի օրը պետք է լինի ամեն օր և յուրաքանչյուրս մեր պարտքը պետք է համարենք մաքուր, խնամված պահել Երկիր մոլորակը։

Рубрика: Նախագծեր

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Рубрика: Նախագծեր

Հումուսի ստացման այլ տարբերակ

Աշնանը հավաքված տերևների կույտին նայելիս, ամեն անգամ մտածում էի, չկա արդյոք հումուսն ավելի արագ ստանալու տարբերակ։ Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո կարծես թե գտանք մի տարբերակ, որը շատ հարմար էր սովորողների հետ իրականացնելու համար։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք փորձում ենք աշնանն ունենալ հումուս։

Рубрика: Նախագծեր

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին ապրիլին առաջադրվող փորձեր

Փորձ 1

Անհրաժեշտ իրեր` ափսե, բարձր յուղայնությամբ կաթ, սննդային գունանյութեր, ամանի հեղուկ, ականջի փայտիկ

Ընթացքը` կաթը լցնում ենք ափսեի մեջ, կաթեցնում ենք գունանյութերը, ականջի փայտիկը թաթախում եքք ամանի հեղուկի մեջ ու իջեցնում կաթի վրայի գունանյութի վրա։ Ի՞նչ եք տեսնում։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — մանրադրամներ, կաթուցիչ, ջուր։
Ընթացքը — կաթուցիչի միջոցով մանրադրամներ վրա կաթեցնում ենք ջուր։ Հաշվում, թե տարբեր մանրադրամներ վրա քանի կաթիլ ջուր է տեղավորվում։ Անում ենք եզրակացություն։

Փորձ 3

Անհաժեշտ նյութեր՝ աղ, սև պղպեղ, փուչիկ: Ընթացքը` Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին, մեր մազերին: Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք:

Փորձ 4

Անհրաժեշտ պարագաներ-
ականջի բամբակե փայտիկ, ամանի հեղուկ, ջուր
Փորձի ընթացքը- ականջի փայտիկի մի կողմը թրջել ջրով, թաթախեք ամանի հեղուկի մեջ և մյուս կողմից փորձեք հնարավորինս ուժեղ փչել։ Արդյունքը նկարագրեք ինքներդ, թե ինչ տեղի ունեցավ։

Рубрика: Նախագծեր

Ամփոփիչ շրջայց Արևմտյան դպրոց-պարտեզում

Մասնակիցներ` ծնողներ, հյուրեր, սովորողներ, դասավանդողներ, պարտիզապուրակային գործ իրականացնող սովորողներն իրենց ղեկավարների հետ։

Վայրը` Արևմտյան դպրոց֊պարտեզ

Օրը` մայիսի 16, ժամը`13։00

Նպատակը` ներկայացնել, ծանոթացնել կատարված և կատարվելիք աշխատանքներին, մասնակիցներ ներգրավել իրենց առաջարկներով ու խորհուրդներով

Ընթացքը` քայլքի ուղին.

Մի խումբ սովորողների հետ հյուրերին կդիմավորենք դպրոցի արևելյան կողմից, որտեղ կներկայացնենք կատարված աշխատանքները`

  • փոքրիկ նորաստեղծ վարդանոցը(կներկայացնեն 5֊տարեկանները)
  • տնկված ծառերը, թփերը( կներկայացնեն Արամն ու Նարեկը)
  • ջրատար խողովակի համար կանգնեցրած երկաթի շուրջ ցանած մագլցող բույսերը և դրա նպատակը( կներկայացնեն Ստեֆանին և Միան)
  • նոր և վերականգնված խոտածածկ տարածքը (կներկայացնի Արամը)
  • Խանդութի արձանի շուրջ ստեղծած ծաղկոցը, որն այս տարի համալրվել է գեղեցիկ ծաղիկներով( կներկայացնեն Հասմիկը և Վիկտորիան)։
  • Հումուսի ստացման նոր տեխնոլոգիայի մասին կներկայացնեն Սոնան, Եվան, Գալեն, Դավիթը

Վերջում սպասվում է բացօդյա քննարկում֊առաջարկ ներկաների հետ, հյուրասիրություն երկրորդ դասարանցիների էկո հացերի, համեղ և թարմացնող մելիսայի և վարդի հյութի տեսքով, որը մեզ կապահովեն տեխնոլոգիայի խոհանոցային գործ ընտրած սովորողները։

Рубрика: Նախագծեր

Զատկական ծիսական խոհանոց

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի մի խումբ սովորողներ, ծնողներ

Վայրը` Գյումրու <<Օլիմպիկ>> հյուրանոց

Օրը` մարտի 30

Читать далее «Զատկական ծիսական խոհանոց»