Գարունը բույսերի ծաղկման շրջանն է, իսկ այդ շրջանում խնամքը տարբերվում է նրանով, որ բացի ջրելուց, տերևները խոնավեցնելուց, պետք է նաև սնուցել ծաղիկները։ Այս անգամ որոշեցինք օգտագործել շաքարավազ, որի մասին տեղեկությունները համացանցից ենք վերցրել։ Երկու եղանակ կա՝
200 գ ջրի մեջ լուծել մեկ ճաշի գդալ շաքարավազ և ջրել ծաղիկը
Շաքարավազը պարզապես շաղ տալ հողի մակերեսին և ջրել
Մենք սա առաջին անգամ ենք փորձում, արդյունքները կերևան 2֊3 շաբաթից։
Նպատակը — Սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության ընդերքի հարստության տեսակներին՝ օգտակար հանածոներին և հանքավայրերին, թանկարժեք և կիսաթանկարժեք ապարների տեսակներին: Ստեղծում են իրենց անձնական հավաքածուն:
Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ այցելեցին ուսումնական ջերմոց։ Սովորողները տարբեր հարցերի օգնությամբ պարզեցին իրենց հետաքրքրող հարցերը, ուսումնասիրեցին, համտեսեցին նոր ծլած կանաչիները և վերադարձան տպավորված։ Իր բլոգում այցի մասին է պատմում Լևոն Ղարամքալյանը։
Հունվարին սառցե դղյակի վերածված ջերմոցն արդեն տաքացել է, շունչ է զգացվում, աշնանացան կանաչիներն արդեն սկսել են ծլել, իսկ մասրենու և մուրաբայի վարդի տնկիների մեծ մասը, ի ուրախությում մեզ, չեն ցրտահարվել և արդեն սկսել են աշխատել։ Դե մենք էլ արդեն սկսել ենք խնամքը՝ ջրում ենք մաքրում, քաղհանում, մի խոսքով այն աշխատանքները ինչ պահանջում է ջերմոցը այս շրջանում։
Ամեն տարի այս շրջանում իրականացնում էինք Սերմնացան նախագիծը, տեսնում էին արդյունքները, ուրախանում, սովորում, սովորեցնում, լավագույն սածիլները տեղափոխում բակ։ Այս տարի նախագիծը մի փոքր տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ որոշել ենք ցանել միայն ուտելի կանաչիների սերմեր, յուրաքանչյուր սովորող իր տանը ցանում է որևէ կանաչու սերմ, խնամում է, աճեցնում, որից հետո պետք է փորձենք վաճառել կանաչին թաղարով ու հողով, իսկ գումարը կփոխանցենք հիմնադրամին։
Փետրվրի 10-ին Հարավային դպրոցի մի խումբ սովորողների հետ Թագուհի Ստեփանյանի նախագծով Բնության թանգարանում էինք։ Յուրաքանչյուր այցելություն իր հետ նոր տպավորություններ է բերում։ Ստորև՝ սովորողների պատումներն են։
Մենք այսօր գնացել էինք բնության թանգարան։Այնտեղ մենք տեսանք կենդանիներ, որոնք կարծես իսկական լինեին։Մենք այնտեղ տեսանք կարմիր գրքի կենդանիներ և բույսեր,որոնք մարդկաց վատ վերաբերմունքի պատճառով վերացել են։Այնտեղ մենք նաև տեսանք ձկներ և ոսկե ձկնիկ։