Рубрика: Նախագծեր, Ուսումնական Ագարակ

Ուսումնական պարապմունք Ագարակում

Հերթական ուսումնական պարապմունքը իրականացրեցինք Ագարակում ընկեր Կարոյի հետ։ Մանրամասները տեսանյութում.

4֊3 դասարան

4֊1 դասարան

4֊2 դասարան

Рубрика: Ուսումնական Ագարակ, Ընտրությամբ գործունեություն

Ագարակում կենդանասեր ճամբարականներն են

Հունվարյան ճամբարի կարևոր մաս է կազմում նաև մեր սիրելի Ագարակը։ Այսօր սովորեցինք մաքրել ձիերին և թամբել, որոշները հաղթահարեցին վախը ձիերի նկատմամբ, մանրամասն տեսանյութում.

Рубрика: Նախագծեր, Ուսումնական Ագարակ

Ուսումնական Ագարակ. նախագիծ

30429232_1006424712847258_343310690_n

Վայրը՝ Արևմտյան դպրոց, Ագարակ

Ժամկետը՝ շուրջտարյա, հերթական այցը հունվարի 18, ժամը` 13։00֊14։00

Մասնակիցներ՝ դպրոցի սովորողներ

Նպատակը՝ Շփում կենդանիների հետ, խնամքի ճիշտ մեթոդների սովորում և կիրառում

Այցելում ենք հետևյալ նախագծերով՝ ելնելով այդ պահի անհրաժեշտությունից, ընտրվում է նշված ուղղություններից մեկը.

  1. Ձիավարություն
  • շինության (գոմի) տարածքի մաքրման, խնամքի աշխատանքներ
  • ձիերի խնամք, կերակրում
  • մարզման աշխատանքներ
  • ձիավարություն

2. Այգեգործական աշխատանքներ

  • ջրել
  • հնձել
  • քաղհան

3. Խաղողագործություն

  • Խաղողի թարմաների խնամք, ուսումնասիրություն
  • շիվերի տնկում
  • կպած շիվերի տեղափոխում

3. Աշխատանք թռչունների հետ

  • թռչնաբների մաքրման աշխատանքներ
  • կերի պատրաստում
  • կերակրում
  • տեղեկություններ թռչունների մասին, ուսումնասիրում

4. Շներ

  • շնաբների մաքրման աշխատանքներ
  • շների խնամք
  •  կերակրի պատրաստում
  • կերակրում
  • բներից դուրս բերում, զբոսանք
  • վախի հաղթահարում

Ընթացքը՝ Սովորողների հետ պարբերաբար այցելություներ Ագարակ, որտեղ նրանք սովորում են ինչ գործիքներից օգտվել, ինչպես օգտվել և խնամել, ինչպես և ինչով կերակրել:

Արդյունքը՝ Սովորողներ, որոնց մեջ ձևավորվել են սեր բնության և կենդանիների հանդեպ, որն էլ իր հերթին թույլ կտա ունենալ հոգատար քաղաքացի:

Կատարված աշխատանքներին կարող եք ծանոթանալ հղումով

Рубрика: Ուսումնական Ագարակ, Պարտիզապուրակային գործ, Ընտրությամբ գործունեություն

Սամշիտի բազմացումը

Հերթական դասընթացն անցկացրեցինք ընկեր Գուրգենի հետ ագարակում. ստանում ենք սամշիտի արմատակալ։

Рубрика: Ուսումնական Ագարակ, Uncategorized

Ինչպես և ինչու պայտել ձիուն

Հերթական անգամ ագարակում էինք, զբաղված էինք մեր գործունեությամբ, երբ հեռվում տեսանք ընկեր Էդգարին ինչ որ անծանոթ մարդու հետ, ովքեր մոտենում էին ագարակին: Երբ նրանք մոտեցան մեզ, պարզվեց, որ անծանոթը ընկեր Բորյան էր, ով եկել էր Գեներալ անունով ձիուն պայտելու: Իսկ թե ինչ տեսանք ու սովորենք, կիմանաք տեսանյութից.