Рубрика: Նախագծեր

Բույսերի խնամք

53413489_2209250315785220_1655502200874467328_nՎայրը՝ Արևմտյան  դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցների սովորողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝ Սովորել բույսերը խնամել տարվա տարբեր եղանակներին։

Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի ծաղիկները, առանձնացնում ենք այն ծաղիկները, որոնք պետք է տեղափոխել այլ թաղարի մեջ՝ այս աշխատանքները կատարում ենք հիմնականում գարնանն ու աշնանը, ամռանը ավելի շատ հետևում ենք, որպեսզի բույսերը չչորանան, իսկ ձմռանը՝ գերխոնավությունից չփտեն: Ուսումնասիրելով բույսերի բազմացման ձևերը՝ գարնանը բազմացնում ենք սենյակային բույսերը։ Չենք մոռանում նաև բնական ճանապարհով պարարտացնել բույսը։

Արդյունքը՝ կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր, կսովորենք ճիշտ խնամել բույսերը, որից հետո սովորողները իրենց հմտությունները կկիրառեն նաև տանը։

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий