Рубрика: Նախագծեր

Ուսումնական ձմեռ․ ինչու եմ սիրում այս միրգը

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 24-հունվարի 10

Նպատակը՝ սովորողները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն բոլոր մրգերի կարևորությանը, որն իրենք ուտում ենք հաճախ առանց իմանալու այդ մասին։

Ընթացքը՝ վստահ եմ՝ շատերդ սիրում եք միրգ ուտել, բայց ոչ միշտ գիտեք դրանցից յուրաքանչյուրի վիտամինային կազմի մասին և առաջարկում եմ այս նախագծի օգնությամբ ծանոթանանք տարբեր մրգերի բաղադրությանը։ Դրա համար ընտրում եք ձեր ամենասիրելի միրգը, որի մասին կարևոր տեղեկություններ եք գտնում, որն էլ կարող ես մեզ ներկայացնել տեսանյութի կամ պատումի տեսքով։

Կարևոր՝ ոչ մի մրգի կորիզ դեն չեք նետում, հավաքեք բերեք դպրոց, կցանենք կամ կտնկենք։

Արդյունքը՝ բլոգներում

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий