Рубрика: Պարտիզապուրակային գործ, Երկրագործական աշխատանքներ

Պարտիզապուրակային գործունեություն

Դասընթացները` Ես և շրջակա աշխարհը, Պարտիզպան-այգեգործի ըտրությամբ գործունեություն,  Բնագիտություն

Դասընթացների ծրագրերը՝

Բնագիտության առարկայական հեղինակային ծրագիրը 4-5-րդ դասարաններում.2023-2024թթ.

Պարտիզպան-այգեգործի ըտրությամբ գործունեության ծրագիր

Հանրակրթական պետական չափորոշիչ

Մասնակիցներ՝ 3-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • շրջապատող միջավայրը դարձնել կանաչ, մաքուր, էսթետիկ
  • արթնացնել ու ձևավորել սեր` բնության, հողի հետ աշխատանքների նկատմամբ
  • վաղ հասակից սերմանել հոգատրություն բնության, բույսի, միջավայրի խնամքի նկատմամբ
  • սովորեցնել վարվեցողություն բույսերի տնկման, պահպանման, բազմացման, ինչպես նաև աշխատանքային գործիքների տարբերակման, կիրառման ու օգտագործման հմտությունների մասին
  • փոխանցել գիտելիքներ ու փորձ

Պարտիզապուրակային աշխատանքների ժամանակացույցն ըստ տարվա եղանակների

Գարնանային աշխատանքներ

Ամռային աշխատանքներ

  • ճիշտ և ժամանակին ջրում
  • Ճիմերի հունձ
  • բակի ամենօրյա խնամք, մաքրություն

Աշնանային աշխատանքներ

  • ծառերի ակոսների փխրեցում
  • կորիզից տնկարանի ստացում
  • թափված տերևների հավաքում
  • ծառերի էտ` ըստ անհրաժեշտության
  • ծառատունկ
  • սիզախոտի ցանք
  • բակի ամենօրյա խնամք, մաքրություն

Ձմեռային աշխատանքներ

Պարտիզպուրակային գործունեությն միջոցով պետական չափորոշիչի կատարողականը

Երկրագործական աշխատանքներ իրականացնելու ընթացքում սովորողները ձեռք են բերում պետական չափորոշիչի վերջնարդյունքով սահմանված հմտությունները և գիտելիքները․

  1. Դիտարկել, նկարագրել բույսերի հիմնական մասերը, դրանց գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և դրա համար անհրաժեշտ պայմաններ։

Այս կետի իրականացման համար գործնական մասն անցնում է դպրոց-պարտեզի այգում տարբեր սերմերի՝ սիզախոտ, ծաղիկներ, մագլցող բույսեր, ցանքեր իրականացնելով։ Ավելի մանրամասն՝ Սերմնահավաք- սերմնացան նախագծում։

  • Ներկայացնել բուսական և կենդանական աշխարհի համար ջրի կենսական նշանակությունը։

Այս կետն առավել հասկանալի և տպավորիչ է դառնում ամռանը, երբ մեր իսկ կողմից ցանած սերմերից աճած կանաչն ունենում է ամենօրյա ջրելու, խնամքի կարիք, որին մասնակցում են սովորողները։ Այստեղ նրանք սովորում են ջրելու հմտություններին, որ տարածքն ինչպես պետք է ջրել՝ ռետինե խողովոկով, ցնցուղով, թե կաթիլային եղանակով, ինչ է կաթիլային համակարգը, դրա լավ ու վատ կողմերը,կամ ինչ քանակով ու օրվա որ ժամին է ճիշտ ջրել և այլն։

  • Բացատրել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից։

Բացի այն, որ դպրոցում պարբերաբար իրականացվում է աղբի տեսակավորում, աշնանն ընդառաջ միշտ բախվում ես մի անլուծելի թվացող խնդրի՝ ինչպես ազատվել տերևաթափից առաջացած տերևներից, որը նույնպես բնապահպանական է։ Այս խնդրի լուծումն էլ պարզվեց հնարավոր է իրականացնել սովորողների հետ՝ տերևներից հումուսի ստացում։ Այս աշխատանքի ընթացքում նրանք բացի բնապահպանական խնդիր լուծելուց տիրապետում են աշխատանքային գործիքներին, դրանց հետ աշխատելու անվտանգության կանոններին։ Բնապահպանական կարևոր աշխատանք է ծառատունկն ու ծաղկատունկը(նախագծերը՝ ստորև)։

Արդյունքը՝ Գործնական պայմաններում ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում, տանը:

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий