Рубрика: Ծրագրեր

Ընտրությամբ գործունեության ծրագիր

Ընտրությամբ գործունեության, դասընթացի ծրագիրը նախատեսվում է տվյալ դասընթացն ընտրած սովորողների համար, որոնք կարող են լինել՝

  • Տարատարիք
  • Դասընթացը մեկ կամ մի քանի տարի ուսումնասիրած
  • Նոր ուսումնասիրել սկսող

Դասընթացի ծրագիրը պետք է կազմվի տարբեր հմտություններ ունեցող սովորողների համար՝ ապահովի նրանց ներառումն ուսումնական նախագծերում։

  • Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի նկարագիրը՝ նպատակ, խնդիրներ, արդիականություն

Բույսերի և կենդանիների խնամք ընտրության գործունեության նպատակն է սովորողի մոտ ձևավորել տարբեր հմտություններ, կարողություններ իր շրջապատի բույսերի և կենդանիների նկատմամբ։ Կարողանա օգտվել այգեգործական տարբեր գործիքներից, տեղյակ լինի դրանցից օգտվելու անվտանգության կանոններից։ Բույսերի և կենդանիների նկատմամբ խնամքը թույլ է տալիս մարդկանց կապ հաստատել բնության հետ նույնիսկ քաղաքային միջավայրում: Այն հնարավորություն է ընձեռում դիտարկելու բույսերի աճի և կյանքի ցիկլերը, զարգացնելու պատասխանատվության զգացում և կապ բնական աշխարհի հետ, սեր ու հոգատարություն շրջապատող աշխարհի նկատմամբ։ Բույսերի, կենդանիների խնամքը կարող է արժեքավոր կրթական փորձ լինել բոլոր տարիքի անհատների համար։

  • Ծրագիրն ըստ ժամաքանակի

Ժամաքանակը՝ շաբաթական 4 ժամ, տարեկան 34 շաբաթ

  •  Ներկայացվում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը, ծրագրի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողների խումբը ձևավորվելուց հետո առաջին քայլը ծանոթացումն է նախագծերին և դրանցից բխող աշխատանքներին, որոնք սովորաբար համապատասխանեցվում են եղանակին, կատարվելիք աշխատանքի առաջնայնությանը։ Խումբը բաժանվում է 2-3 փոքրիկ խմբերի, որոշվում է կատարվելիք աշխատանքը, վերցնում են անհրաժեշտ գործիքներն ու անցնում աշխատանքի։

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է՝ ուսումնական ագարակը, ջերմոց-լաբորատորիաները, բնագիտության լաբորատորիան, դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

  • Բովանդակությունը․ նախագծեր, ուսումնական նյութեր․

1․ դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր

Իմ բույսը, իմ կենդանին

Բույսերի խնամք

Սենյակային բույսերի համալրում

Պարտիզապուրակային գործունեություն

Կտրոնով բազմացում

Սերմնահավաք- սերմնացան

Ծառատունկ

2․ լաբորատորիայի, դպրոցի օրացուցային նախագծեր, ստուգատեսային նախագծեր

Բնատեխնիկական ստուգատես

Էկոտուր

Արևորդի փառատոն

Երկրի օրը

Անթափոն կենցաղ

Բարձունքի հաղթահարում

3․ Ճամփորդական, ճամբարային նախագծեր, առարկայական նախագծեր

Ուսումնական Գյումրի

Ուսումնական Լոռի

Արատես դպրական կենտրոն

Երկրաբանական թանգարան

Բնության թանգարան

Բուսաբանական այգի

4․Գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղարիչով որոշված

  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրով որոշված վերջնարդյունքների ներկայացում

Վերջնարդյունքի համար, ուրաքանչյուր տարվա մայիս ամսին իրականացվում է շրջայց, որին մասնակցում են հյուրեր, ծնողներ, սովորողներ և դասավանդողներ, ովքեր էլ գնահատում են կատարված աշխատանքները։

Շրջայց. ամփոփում

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий