Рубрика: Էկոտուր

Շրջայց Արևմտյան դպրոցում

Մասնակիցներ` բաց է բնությունը սիրող մարդկանց համար, բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողներ, Արևելյան, Հյուսիսային, Միջին դպրոցների դասավանդողներ և սովորողներ։

Վայրը` Արևմտյան դպրոց֊պարտեզ

Օրը մայիսի 12, ժամը` 13։00

Նպատակը` Ներկայացնել կատարված և կատարվելիք աշխատանքները, ծանոթանալ Էկոտուրին ընդառաջ իրականցվող նախագծերին։

Ընթացքը, քայլքի ուղին֊հյուրերին կդիմավորենք արևելյան կողմից, որտեղ բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները կներկայացնեն կատարված աշխատանքները` փոքրիկ նորաստեղծ վարդանոցը, տնկված ծառերը, թփերը դրանց խնամքը։ Հետո կառաջանանք դեպի ներքին բակ, սովորողները կներկայացնեն իրենց կողմից ստեղծված ծաղկանոցների պատմությունը, այնուհետև քայլք֊շրջայցը կշարունակենք դեպի հարավ֊արևմուտք, որտեղ մասրենու պուրակի և նորատունկ խնձորենիների գլխավորությամբ կհասնենք մինչև բացօդյա կլոր սեղանին։

Վերջում` քննարկում կլոր սողանի շուրջ, էկո֊հացով հյուրասիրություն։

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий