Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր, Անթափոն կենցաղ

Անթափոն կենցաղը Արատեսում

<<Անթափոն կենցաղ>> նախագիծն արդեն քանի ամիս է շրջում է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, որի շրջանակներում տարբեր աշխատանքներ են իրականացվել` ճամփորդություններ, զրույցներ, քննարկումներ, ընտանեկան նախագծեր։ Ըստ իս, այս նախագիծը ճիշտ նպատակին հասցնելու համար առաջին հերթին պետք է աշխատել մարդու հոգեբանության հետ, իսկ դրա համար շատ պետք է լինեն զրույցները, հանդիպումները, քննարկումները։ Արատեսը շատ լավ միջավայր է այդ ամենն իրագործելու և կյաքի կոչելու համար։ Սա մեր արատեսյան խմբի քննարկումն է.

Հաջորդն արդեն գործնական փուլն է, որը սկսել էինք Արատես մտնելու հենց առաջին պահից։ Ծանոթացանք տարաներին, իմացանք որն ինչի համար է նախատեսված, բայց վերջում հասկացանք, որ սննդի մնացորդի հարցը դեռ լուծված չէ։ Այն ինչ շները ուտում են, իհարկե առանձնացնում էինք, իսկ մի մասը` որպես սննդի մնացորդ, մնում էր։Դրա համար մենք որոշեցինք կոմպոստ ստանալ։ Ինչ արեցի՞նք. ընկեր Տարոնի օգնությամբ, ընտրեցինք հարմար տարածք, փոս փորեցինք, մեր հավաքած սննդի մնացորդը լցրեցինք փոսի մեջ և ծածկեցինք։ Իսկ պլաստիկը բերեցինք Մայր դպրոցի տարածքի պլաստիկի համար նախատեսված տարայի մեջ լցրեցինք։ Սա էլ տեսանյութը։

Հավանաբար մտածում եք ինչ արեցինք հացի մնացորդը. դրա լուծումն էլ գտանք` փռեցինք մառանում, որպեսզի չորանա և չբորբոսնի, որից հետո այն կլինի անասնակեր։ Սրանք մեր առաջարկած տարբերակներն են անթափոն կենցաղն ավելի իրական դարձնելու համար։

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий