Рубрика: Նախագծեր

Բնագիտական փորձեր. սեմինար դասվարների հետ

Վայրը — Արևմտյան դպրոց, բնագիտության լաբորատորիա

Օրը` մայիսի 2, ժամը` 14։15

Բովանդակությունը — բնագիտական փորձեր դասվարների հետ։ Փորձի փոխանակում։

Անհրաժեշտ նյութեր — փուչիկ, մոմ, մեկանգամյա օգտագործման ափսե, պոլիէթիլենային տոպրակ (ֆայլ), մատիտներ (սրած), աղ, կոճի թել (10 համար), սառույց, պլաստիկե շիշ, մկրատ, մեխ։

Փորձ 1

Անհրաժեշտ պարագաներ՝ փուչիկ, մոմ, ջուր և ափսե:
Ընթացքը`
Վերցնում ենք 2 փուչիկ, մեկի մեջ կես բաժակ ջուր ենք լցնում, փչում և կապում, մյուսը ուղղակի փչում ենք: Մոմը դնում ենք ափսեի մեջ ու վառում: Ապա երկու փուչիկներն էլ հերթով պահում ենք կրակի վրա: Թե ինչ է լինում՝ կտեսնեք…

Փորձ 2

Անհրաժեշտ պարագաներ` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասին, որտեղ ջուր կա, մատիտները թողնում են ծակերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Փորձ 3

Անհրաժեշտ պարագաներ` 25-30 սմ երկարության կոճի թել, սառույցի խորանարդ, բաժակով ջուր, մի պտղունց աղ

Փորձի ընթացքը՝

Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։ Քո ձեռքի տակ ունեցած պարագաներով փորձիր սառույցի կտորը հանել բաժակից առանց սառույցին դիպչելու։

Փորձ 4

Անհրաժեշտ պարագաներ` պլաստիկե շիշ, ջուր, մեխ կամ մկրատ

Ընթացքը`

Շշի տակը ծակում ենք, ջուրը լցնում, շշի կափարիչը փակում-բացում: Դիտարկում ենք…

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий