Рубрика: Ճամբար, Ճամփորդություն, Uncategorized

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբար

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի  մասնակիցներն են Նոր դպրոցի 3-5-րդ դասարանցիները, Հիմնական դպրոցի 3-5-րդ դասարանցիները: Ճամբարի տևողությունը 3 օր:

Ճամբարի ժամանման և ետդարձի ճանապարհին նախատեսում ենք հետևյալ ճամփորդությունները՝ Սևանա թերակղզի, Մաշտոցներ, ճամբարի մոտակա՝ Արեգունի լեռնաշղթա, բարձունքի հաղթահարում:

Նպատակը — լողուսուցում, տեղանունների ծագումնաբանություն, ճամբարային առօրյա, մարզական խաղեր, սպորտլանդիա, խարույկի ծես:

Նախահաշիվ մեկ սովորողի համար- 3000 սնունդ +1500 տրանսպորտ = 4500

I

10.00 — Մեկնում

12.00 — Կանգառ Սևանա թերակղզի

13.30 — Ժամանում ճամբար, տեղավորում

14.3o — Ճաշ

15.30 — Լող, մարզակամ պարապմունքներ

19.00 — Ընթրիք

20.00 -Ժամանց՝ շախմատ, դոմինո սեղանի այլ խաղեր

22.00 — Քուն

II

8.30 — Վերկաց

9.00 — Ընդհանուր մարզական պարապմունք

9.30 — Նախաճաշ

10.00 — Սենյակների մաքրում

10.30 — Բարձունքի հաղթահարում

14.00 — Ճաշ

15.30 — Լող, մարզական խաղեր

19.00 — Ընթրիք

20.00 — Ժամանց՝ շախմատ, դոմինո սեղանի այլ խաղեր

21.00 — Խարույկ

22.30 — Քուն

III

8.30 — Վերկաց

9.00 — Ընդհանուր մարզական պարապմունք

9.30 — Նախաճաշ

10.00 — Սենյակների մաքրում

10.30 — Մարզական խաեր, ցանկացողները լող

14.00 — Ճաշ

15.00 — Արշավ դեպի Մաշտոցներ

19.00 — Ժամանում

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий