Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Մեր կատարած բակային աշխատանքների արդյունքների ուսումնասիրում և արձանագրում

Հարավային դպրոցում ես և իմ սովորողները տարբեր բակային նախագծեր ենք իրականացրել, հետևողական ենք եղել դրանց աճմանն ու խնամքին: Հիմա մի փորիկ ուսումնասիրություն ենք իրականացրել, հասկանալու համար, թե արդյունքում ինչ ունենք:

Սկսենք անցած տարի տնկած վայրի խաղողի շիվերից, որոնք տնկել էինք կանաչ պատ ունենալու նպատակով: Այժմ արդյունքն ավելի տեսանելի է: Այսօր մենք մաքրեցինք այդ տարածքը ավելորդ խոտերից:Շիվերն աճել, մեծացել են:

Հետո ուսումնասիրեցինք մեր խաղողի տնկարանի արդյունքները: Պարզվեց, որ տնկած շիվերի 1/3_մասը կպել է: Աշխատող շիվերը մյուս տարի կգտնեն իրենց տեղը Հարավային դպրոցի հյուսիսային կողմում:

Հիմա պատմենք դդմացանի արդյունքում ստացած դդմի սածիլների մասին: Դրանք բակ տեղափոխելուց մեկ ամիս հետո  արդեն ծաղկել են. սպասում ենք դդումներին:

Իրականացրել ենք նաև աստղածաղկազգիների տարածումը, որի տարածման արդյունքնրն ավելի ուշ կերևան:

Լավ վիճակում են նաև նորատունկ բալենիները:

 

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий