Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, քարերի սիմֆոնիա

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, այցելվող վայրեր՝ Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Գառնիի քարերի սիմֆոնիա, Ազատի կիրճ


Ճամփորդության օր, ժամ՝ փետրվարի 12(4֊1 դասարան, Արևմտյան դպրոց), փետրվարի 19( 4֊3 դասարան, Արևմտյան դպրոց) մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 10:00 , վերադարձ՝ 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգող ուսուցիչներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան
Նպատակը՝ Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության և բնագիտության արտագնա պարապմունք:
Նախագծեր՝ «Ճանաչենք այցելելով», «Գետը համայնքում», «Կողմնորոշում տեղանքում», «Ապարների զարմանահրաշ աշխարհում»
Ընթացք՝ Մինչև ճամփորդությունը ուսումնասիրում ենք, տեղեկություններ ենք որոնում, հավաքում բլոգներում այցելվող վայերի, այդ օրվա եղանակի, ՀՀ օգտակար հանածոների, բնական հուշարձանների մասին:
Տեղում՝ Ձոն Արարատի Չարենցի կամարից, կարդում ենք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, վայելում ենք կամարից բացվող տեսարանը, լուսանկարում ենք:
Գառնիի տաճար, ծանոթացում, հեթանոսական մշակույթի միակ օրինակի ուսումնասիրություն:
Քայլարշավ Ազատի կիրճով, քարերի սիմֆոնիայով, բազալտե բնական հուշարձանի ուսումնասիրություն, Ազատ գետի դիտարկում, ջրի հոսքը, գետի ներկայիս էկոլոգիական վիճակի արձանագրում, դիտարկում: Գեղարդի ժայռափոր վանքի ուսումնասիրություն, ուսումնական պատարագից հատվածների կատարում:

Читать далее «Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, քարերի սիմֆոնիա»
Рубрика: Նախագծեր

Ձոն ստուգատես. նախագիծ

Մասնակիցներ` Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողներ

Ժամանակահատվածը` փետրվար֊ապրիլ

Վայրը` դպրոց, այգի, տուն

Նպատակը` Մեր ձեռքերով արարածը ձոնել ամենքին` մայրիկին, բնությանը, դպրոցին, Երկիր մոլորակին։

Ընթացքը` առաջարկվում են տարբեր նախագծեր, որի շրջանակներում ստացված արդյուքը ձոնում ենք ում ցանկանում ենք։

Արդյունքը` ֆոտո, վիդեոշարերի տեսքով