Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, քարերի սիմֆոնիա

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, այցելվող վայրեր՝ Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Գառնիի քարերի սիմֆոնիա, Ազատի կիրճ


Ճամփորդության օր, ժամ՝ փետրվարի 12(4֊1 դասարան, Արևմտյան դպրոց), փետրվարի 19( 4֊3 դասարան, Արևմտյան դպրոց) մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 10:00 , վերադարձ՝ 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգող ուսուցիչներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան
Նպատակը՝ Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության և բնագիտության արտագնա պարապմունք:
Նախագծեր՝ «Ճանաչենք այցելելով», «Գետը համայնքում», «Կողմնորոշում տեղանքում», «Ապարների զարմանահրաշ աշխարհում»
Ընթացք՝ Մինչև ճամփորդությունը ուսումնասիրում ենք, տեղեկություններ ենք որոնում, հավաքում բլոգներում այցելվող վայերի, այդ օրվա եղանակի, ՀՀ օգտակար հանածոների, բնական հուշարձանների մասին:
Տեղում՝ Ձոն Արարատի Չարենցի կամարից, կարդում ենք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, վայելում ենք կամարից բացվող տեսարանը, լուսանկարում ենք:
Գառնիի տաճար, ծանոթացում, հեթանոսական մշակույթի միակ օրինակի ուսումնասիրություն:
Քայլարշավ Ազատի կիրճով, քարերի սիմֆոնիայով, բազալտե բնական հուշարձանի ուսումնասիրություն, Ազատ գետի դիտարկում, ջրի հոսքը, գետի ներկայիս էկոլոգիական վիճակի արձանագրում, դիտարկում: Գեղարդի ժայռափոր վանքի ուսումնասիրություն, ուսումնական պատարագից հատվածների կատարում:

Արդյունք՝ սովորողները կհամալրեն իրենց գիտելիքները ՀՀ ևս մեկ մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկություններով սեփական աչքով տեսնելով, ուսումնասիրելով դրանք:
Ամփոփումը ՝ բլոգներում ճամփորդապատումների տեսքով
Ճանապարհ՝ Երևան-Կոտայքի մարզ-Ջրվեժ-Ողջաբերդ- Չարենցի կամար-Գառնու տաճար-Գողթ-Գեղարդի վանք
Կանգառներ— 1. Ողջաբերդ, Չարենցի կամարի մոտ— 30ր՝ ձոն Արարատին, կարդում ենք Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, լուսանկարչական պլեներ:
2. Գեղարդի վանք— որմնախորշերի ուսումնասիրություն, քայլք վանքի տարածքում, Ազատ գետի դիտարկում վանքի բակից, ուսումնական պատարագից շարականների կատարում՝ «Հայր մեր…», «Առավօտ լուսօ», «Մանուկների աղոթք», « Սուրբ Աստված», «Տեր ողորմեա…»
3. Գառնիի տաճար-Ազատի կիրճ, Քարերի սիմֆոնիա քայլքով, հին բաղնիքի ուսումնասիրություն, տաճարի տարածքի ուսումնասիրություն, հին ուրարտական շրջանի քարե արձանագրության որոնում, քայլքով Քարերի սիմֆոնիայի տարածքԱզատ գետի մոտ: Բնական հուշարձանի ուսումնասիրություն:
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Վարորդ՝ Արամ Հարությունյան- 077747655
Մեքենա՝ Mercedes Sprinter. 35QP464
Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • տաք հագուստ՝ գլխարկ, շարֆ, ձեռնոց
  • օրապահիկ բրդուճներ՝ առանց նրբերշիկի, երշիկի, միրգ, թարմ բանջարեղեն
  • բնական հյութ, թեյ թերմոսով
  • ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկ
  • անհատական դեղատուփիկ
  • սմարթ հեռախոս
  • հեռադիտակ, կողմնացույց

Մասնակիցներ՝
1.Իբրանյան Արեգ
2.Բաղդասարյան Յանա
3.Թումանյան Արայիկ
4.Մասսիմո Խարբութլի
5.Շարոյան Լիլիթ
6.Իսախանյան Արինա
7.Խաչատրյան Նելսոն
8.Զարբաբյան Էմիլ
9.Սարգսյան Նարե
10.Նավոյան Մարիա
11.Դուրյան Արեգ
12.Մաչկալյան Մանե
13. Մեսրոպյան Ռազմիկ
14․ Միքայելյան Միքայել
15․ Մելքոմ Մելքոմյան Արտավազդ
16․ Հովհաննիսյան Ռոզի
17․ Թադևոսյան Մանուելա- Մուտքի ճամբար
18․ Խոջամիրյան Իզա- Մուտքի ճամբար
19․ Հովհաննիսյան Մարիա

Արդյունքը` տեսաֆիլմում.

4֊1 դասարան

4֊3 դասարան, ֆիլմը` Սեդա Թևանյանի

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий