Рубрика: Նախագծեր, Ամառային ճամբար

Ճանաչենք մեզ շրջապատող թփերն ու ծառերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ

Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունից՝ ծանոթանալ և ճանաչել մեզ շրջապատող ծառերն ու թփերը։

Ժամկետ՝ երկու շաբաթ

Վայրը՝ Արևմտյան և Հարավային դպրոցներ

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նպատակը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքը, իմանալ  ծառի, թփի անունը

Ընթացքը՝ հեռախոսի հավելվածների ուսումնասիրության ընթացքում գտնել ամենահարմար, ճշմարիտ տեղեկություն տվողը ծրագիրը, ներբեռնել հեռախոսի մեջ, որը թույլ կտա նկարի օգնությամբ ճանաչել ծառի կամ թփի տեսակը։

Արդյունքը՝ անունները ճշտելուց հետո ցուցանակներ պատրաստել` համագործակցելով տեխնոլոգիայի դասավանդողի հետ։

Արդյունքը մենք գտանք երկու ծրագիր, փորձարկումներից պարզ դարձավ, որ ամենաճիշտը ճանաչում է Picture This ծրագիրը։ Ճանաչողական ընթացքը` ֆոտոշարով.

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий