Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր, Uncategorized

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի

ց

Ճամփորդությունը եռօրյա է, երկու գիշերակացով
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան, Նարինե Դավթյան
Ժամկետ՝ մարտի 23-25
Գիշերակացը՝ Շալե Գյումրի հյուրատանը
Նպատակը՝

  1. Ուսումնահայրենագիտական ճամփորդություն՝ սովորողների մոտ Գյումրի քաղաքի մասին տեղեկությունների հարստացում, քաղաքի մշակույթին ծանոթացում, հետազոտական աշխատանք, հասակակիցների հետ հանդիպումներ, քննարկում, կինոդտիում, ֆոտոպլեներ
  2. Ուսումնական Գյումրի
  3. Ազգային խաղեր՝ Հոլախաղը/ֆռռիկը Գյումրիում/
  4. Ճամփորդությամբ ուսուցում. քայլք Գյումրով
  5. Կրթական փոխանակում՝ Գյումրու  Սուրբ Մարիամ նախակրթարանի հետ
  6. Թիմային աշխատանքի հմտությունների զարգացում
  7. Համագործակցային կապերի հաստատում
  8. Պարատուն  Արևելյան դպրոցի հետ Վարդանանց հրապարակում
  9. Ծառզարդարի ծեսը Հառիճավանքում
  10. Միասնական ընթերցումներ Գյումրու կենտրոնական հրապարակում՝ Թումանյան, Չարենց
  11. Էկո-ակցիա Հառիճավանքի տարածքում
  12. Գյումրու և Երևանի կլիմայական տարբերությունները

Արդյունք՝ Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական -մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն, կրթական կամուրջների հաստատում: Յուրաքանչյուր սովորող «Իմ Գյումրին» խորագրով ֆոտոշար է ներկայացնելու իր բլոգում, ինչպես նաև ամենօրյա նոթեր Գյումրիից բլոգներում պատուշամար:

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Արուճ-Մաստարա-Գյումրի-Արթիկ-Հառիճավանք-Թալին-Ագարակ-Երևան

Այցելվող վայրեր՝

  1. Ձիթողցոնց թանգարան
  2. Վարպետաց փողոց, Ռուսթավելու և Գորկու փողոցներ
  3. Ֆռռիկի պատրաստման արհեստանոց, վարպետության դաս
  4. Սուրբ Մարիամ նախակրթարան
  5. Գյումրու Սուրբ Աստվածածին/Յոթ վերք եկեղեցի/, Սուրբ Ամենափրկիչ 
  6. Սև բերդ/Սև ղուլ/
  7. Մաստարայի Սուրբ Հովհաննես  եկեղեցի
  8. Թալինի Կաթողիկե եկեղեցի
  9. Արուճի քարվանատուն
  10. Ագարակի բրոնզեդարայն քաղաքատեղի
  11. Արթիկ, Հառիճավանք

Մարտի 23-Ուրբաթ

09:30-Մեկնում Արևմտյան դպրոցի հայրենագիտական կայանից
10:30- Արուճ, շրջայց, թեթև նախաճաշ
11:00-11:30- Մեկնում Մաստարա
11:30-12:00- Մաստարա, քայլք, հետազոտական աշխատանք
12:00-Մեկնում Գյումրի
13:00-Ժամանում, տեղավորում հյուրատանը
14:00- Հանդիպում  Սուրբ Մարիամ նախակրթարանի սաների հետ
Ծրագրում՝
․Կրթական փոխանակումներ
․Ծառզարդարի և Զատկական ծիսական երգեր
․Ազգային խաղեր
․Սովորեցնող-սովորող, տեխնոլոգիական հմտությունների փոխանցում՝ միասին ծառզարդարի ծեսի իրականացում
16:00-Ճաշ
17:00- Երեկոյան քայլք Գյումրիով, հարցազրույցներ՝ քաղաքի բնակիչներից, հանդիպում Արևլյան դպրոցի սովորողների հետ Սուրբ Ամենափրկիչ  եկեղեցու հարակից բակում՝ պարերգեր, միասնական ընթերցումներ՝ Չարենց, Թումանյան
18:00- Կայքի սպասարկում, «Գյումրվա նոթեր» խորագրով պատումներ սովորողների բլոգներում
19:00-Ընթրիք
20:00-Ընթերցանություն- Իսահակյան, Չարենց, Թումանյան
21:00-Ֆիլմի դիտում, քննարկում
22:30- Քուն

Մարտի 24-շաբաթ

08:00-Վերկաց
08:30-Անձնական հիգիենա
09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք
10:00-Նախաճաշ
11:00- Այցելություն Սև բերդ
12:00- Ձիթողցոնց թանգարան
13:00- Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ
14:00-Այցելություն Ֆռռիկներ պատրաստող վարպետին, վարպետության դաս
15:00-Ճաշ
16:30-Քայլք Գյումրիի Վարդանանց հրապարակով, Ռուսթավելի փողոցով, Գորկի փողոցով, միասնական ընթերցումներ
18:00- Բնապահպանական ակցիա հյուրատան տարածքում
19:00-Ընթրիք
20:00-Վարպետության դաս-հանդիպում Գյումրու մանկավարժական համալսարանի ազգագրագիտության ֆակուլտետի դասախոս՝ տիկին Կարինեի հետ։ Թեման՝ Ծառզարդարի ծեսը , ծեսը մեր օրերում
21:00-Տրամաբանական խաղերի ֆլեշմոբ
22:30-Քուն

Մարտի 25-կիրակի

08:00-Վերկաց
08:30-Անձնական հիգիենա
08:30-09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք
09:00-Նախաճաշ
10:00-Իրերի տեղավորում, տարածքի մաքրում
11:00-Մեկնում Արթիկ
12:00-Ժամանում Հառիճավանք
12:00-13:00-Ծառզարդարի ծեսը Հառիճավանքում՝ Ծաղկազարդի երգեր, պարեր, խաղեր
13:30-Ճաշ
14:00-Մեկնում Թալին
15:00-Թալինի Կաթողիկե եկեղեցի, Ուսումնական պատարագ՝ Հոգևոր երգերի կատարում
15:30-Մեկնում Ագարակ
16:30-Ագարակի Բրոնզեդարյան քաղաքատեղի, հետազոտական քայլ
18:00-Ժամանում Երևան

Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է
Սնունդ- 2000/2*1000/
Հյուրատուն- 4000/2*2000/
Երթուղի-2000
Ընդհանուր՝ 8.000 դրամ

Մասնակիցներ՝

 

  1. Գոռ Միրզոյան
  2. Սիլվի Կարապետյան
  3. Մարիամ Արշակյան
  4. Դավիթ Սարգսյան
  5. Սեդա Ստեփանյան
  6. Հրանտ Խաչատրյան
  7. Մանան Սեմիրջյան
  8. Հրայր Սեմիրջյան
  9. Վիկտորիա Ստեփանյան
  10. Վահագն Սերոբյան
  11. Գագիկ Հարությունյան
  12. Իռեն Կարապետյան
  13. Աստղիկ Հակոբյան
  14. Սեդա Հովհաննիսյան
  15. Մարիա Քոչարյան
  16. Սելլա Խիլոյան
  17. Գրիգորյան Լիլիթ
  18. Աճեմյան Հովհաննես

Ֆիլմը՝ Սոնա Փափազյանի

 

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий