Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Ծրագրեր

Ընտրությամբ գործունեության ծրագիր

Բույսերի և կենդանիների խնամք

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:

Բույսերի և կենդանիների խնամք ընտրության գործունեության նպատակն է սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու և աճեցնելու կարողություններ, հմտություններ: Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի մոտ գտնվել բույսին, սիրել ու խնամել և վերջապես ընտելացնել դրանց, իսկ ինչպես կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին- <<Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես>>:

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է-

կրթահամալիրի Ագարակը

ջերմոց-լաբորատորիաները

դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են առաջնորդվել հետևյալ գաղափարով՝

-Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

Մեր կարգախոսն է՝ մաքուր, խնամված, առողջ և բարեկարգ պահել մեր շրջակա աշխարհը:

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ նախագծերով.

Իմ բույսը, իմ կենդանին

Դեղաբույսերը մեր կյանքում

Սերմնահավաք

Սերմնացան

Կանաչ պատ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Գետը քաղաքում

Բարձունքի հաղթահարում

Ծառա և ծաղկատունկ

Սածիլների ստացում և տեղափոխում

Ձոն ստուգատես

Ուսումնական ջերմոց

Դդմացան և այլն

Արդյունքում բույսերի և կենդանիների խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները ձեռք են բերում կարողություններ ու հմտություններ, որոնք կիրառում են իրենց առօրյա կյանքում: Կատարած աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում:

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий